Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի տեսուչները հաստատում են Հյուսիսային Կորեայի միջուկային ռեակտորի աշխատանքի դադարեցումը


Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ իր տեսուչները հաստատում են Հյուսիսային Կորեայի միջուկային ռեակտորի աշխատանքի դադարեցման փաստը:

Գործակալության ղեկավար Մուհամադ էլ-Բարադեին, ելույթ ունենալով Թաիլանդ կատարած այցի ժամանակ, ողջունել է փաստը` որպես «ճիշտ ուղղությամբ արված լավ քայլ»:

Երկրում գործող միակ` ռազմական նպատակներով կիրառելի պլուտոնիում արտադրող Յոնգբանգի ռեակտորի աշխատանքը դադարեցնելու մասին պաշտոնական Փհենյանը հայտարարել էր շաբաթ օրը, երբ Հարավային Կորեայից ստացվել էր ռեակտորն ապամոնտաժելու դիմաց որպես փոխհատուցում խոստացված վառելիքի առաջին խմբաքանակը: Հայտարարությունը ստուգելու նպատակով նույն օրը Հյուսիսային Կորեա էր ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների 10-հոգանոց խումբը:

Հյուսիսային եւ Հարավային Կորեաների, Միացյալ Նահանգների, Ճապոնիայի, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ վեցակողմ բանակցությունները նախատեսված է վերսկսել չորեքշաբթի օրը Պեկինում` ուրվագծելու համար Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ավարտի հերթական փուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG