Մատչելիության հղումներ

Ռուդոլֆ Փերինան ստանձնեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության գործերի հավատարմատարի պաշտոնը


Այսօրվանից դեսպան Ռուդոլֆ Փերինան ստանձնել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության գործերի հավատարմատարի պաշտոնը:

Այդ մասին տեղեկացրել է դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչությունը` վստահեցնելով, որ դեսպան Փերինայի խորը գիտելիքներն ու Հայաստանում ունեցած փորձը, ինչպես նաեւ անձնական ու մասնագիտական կապերը երկրի ղեկավարության հետ մեծապես կնպաստեն հայ - ամերիկյան երկկողմ հարաբերությունների շարունակության ապահովմանը:

Ռուդոլֆ Փերինան 2001-2004 թվականներին եղել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության գործերի հավատարմատարի պաշտոնում նա փոխարինում է Էնթոնի Գոդֆրիին:

«Սա երկարաժամկետ նշանակում չէ, ու հիմնական ԱՄՆ-ի դեսպան ունենալու կարիքը մնում է անփոփոխ: Դեսպան Ռիչարդ Հոգլանդը շարունակում է մնալ նախագահ Բուշի թեկնածուն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար», - ընդգծում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը իր հաղորդագրությունում:

Հոգլանդի թեկնածության հաստատումը Սենատում երկու անգամ սառեցվել է սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից, եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թափուր է մնում անցած տարվա աշնանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG