ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ միջազգային իրավունքի շրջանակներում «չկա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության համընդհանուր բանաձեւ»:
APA գործակալության վկայությամբ, երեկ Վաշինգտոնում կայացած անվտանգության հարցերով ԱՄՆ - Ադրբեջան խորհրդակցությունների ընթացքում տարածաշրջանային անվտանգության համատեքստում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման:
Խորհրդակցություններին հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ, երբ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, թե պաշտոնական Վաշինգտոնը միշտ ճանաչել է Ադրբեջանի անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը, Մինսկի խմբի համանախագահը հրաժարվել է վերջին հարցի շուրջ մեկնաբանություններից:
«Քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե սկզբունքներից ո՞րն է առաջնային` Ադրբեջանի տարածքային ամբողջականությո՞ւնը, թե՞ ժողովրդի ինքնորոշման իրավունքը», - ընդգծել է Մեթյու Բրայզան` հավելելով. - «Այդ կապակցությամբ չկա ոչ համընդհանուր բանաձեւ, ոչ միջազգային մակարդակով ընդունված մոտեցում»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Բրայզան ասել է նաեւ, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում հասել ենք այն կետին, երբ լուրջ եւ բարդ որոշումները պետք է ընդունեն [Հայաստանի եւ Ադրբեջանի] նախագահները»:
Ամերիկացի համանախագահը նաեւ բարձր է գնահատել հունիսի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի գիտության եւ մշակույթի գործիչների խմբի` Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու կատարած մեկօրյա այցը:
«Այդ այցը իրադարձությունների կարեւոր զարգացում դարձավ: Դա ճեղքում չէ, սակայն խոսքը վստահության ամրապնդման ուղղությամբ խոշոր եւ լուրջ միջոցառումների մասին է», - հայտարարել է Բրայզան: