Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է Գյումրիում փոխհրաձգությանը մասնակցելու համար հետախուզվողներից մեկը


Հայաստանի գլխավոր դատախազության ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, ոստիկանական մարմինների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեկ Գյումրի քաղաք վերադառնալիս, տաքսի ծառայության ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել եւ կալանավորվել է 2007 թվականի մայիսի 20-ին Գյումրի քաղաքի Տերյան եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցելու մեղադրանքով 2007 թվականի մայիսի 24-ից հետախուզման մեջ գտնվող Տելման Կարապետյանը: Վերջինս տեղափոխվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:

Հաղորդվում է նաեւ, որ Շիրակի մարզի դատախազությունում նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում սույն գործով հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանին (Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին), Ռուստամ Սարգսյանին (Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի որդին), Կ.Ղուկասյանին, Տ.Գասպարյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG