2025 թվականին Արեւելյան Եվրոպայի եւ նախկին Խորհրդային Միության երկրները տարեց բնակչության ցուցանիշով կզբաղեցնեն առաջին տեղերն աշխարհում` վտանգելով այս տարածաշրջանի վերջին տարիների տնտեսական հաջողությունները: Այս է վկայում Համաշխարհային բանկի` ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ երեկ տարածված զեկույցը:
Զեկույցը առանձին երկրների նվիրված գլուխներ չի պարունակում, այդուհանդերձ Հայաստանի վերաբերյալ Համաշխարհային բանկի փորձագետները նշում են, թե 1950-ից մինչեւ 2000 թվականներն ընկած ժամանակահատվածում Հայաստանի բնակչությունը ավելացել է 128 տոկոսով կամ 1 միլիոն 720 հազարով, եւ կանխատեսում, որ մինչեւ 2025 թվականը երկրի բնակչությունը կնվազի մոտ 6 տոկոսով կամ 174 հազարով:
Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանում շարունակում է ավելանալ բնակչության միջին տարիքը. 1950-ին 23 տարեկանից 2000-ին հասնելով 30-ի եւ, ըստ կանխատեսումների` 2025 թվականին երկրի բնակչության միջին տարիքը կլինի 38: Ինչ վերաբերում է Հայաստանում կյանքի տեւողությանը, ապա 2025 թվականին տղամարդկանց կյանքի տեւողությունը ներկայիս համար 68-ի փոխարեն կլինի 71, կանանց համար` 76 տարի ներկայիս 73 տարվա փոխարեն:
ՀԲ-ի ուսումնասիրությունը վկայում է նաեւ, որ Հայաստանում աճում է տարեց բնակչության ցուցանիշը. եթե 2000 թվականին 65 եւ բարձր տարիքի մարդիկ բնակչության 10 տոկոսն էին կազմում, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը կկազմի 16 տոկոս:
Ողջ աշխարհում քիչ չեն ծերացող հասարակությունները, սակայն Արեւելյան Եվրոպան եւ նախկին Խորհրդային Միության տարածքը, որ միավորում է 28 պետություններ, միակն է, որտեղ հասարակության ծերացումը զուգորդվում է համեմատաբար աղքատ բնակչությամբ եւ դանդաղ անցումով շուկայական տնտեսությանը: Այս երկրների համար խնդիրը բարդանում է` հաշվի առնելով, որ նրանք պետք է արագացնեն տնտեսական անցումը, բարեփոխումները եւ անհապաղ ձեռնարկեն ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված երկարաժամկետ բարեփոխումներ:
«Ավելի հարուստ եւ զարգացած երկրները, ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիան, շատ ավելի լավ են պատրաստված դիմակայելու բնակչության ծերացման մարտահրավերին, քան Արեւելյան Եվրոպայի եւ նախկին Խորհրդային Միության երկրները», - ասում է զեկույցի համահեղինակ Արուփ Բաներժին:
Ռուբեն Մելոյան, Պրահա