Չորեքշաբթի օրը Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության բոլոր անդամների ստորագրությամբ հաստատված պաշտոնական երաշխավորագրեր են ներկայացվել` միջնորդելով «մինչեւ ցանկացած դատավարություն եւ դրա ողջ ընթացքում նախնական կալանքից ազատ արձակել Ալեքսանդր Արզումանյանին, Ժիրայր Սէֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին»:
Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության` Արզումանյանի վերաբերյալ միջնորդություն-երաշխավորագիրն ուղղված է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի մասով` գործող զբաղվող դատավոր Մնացական Մարտիրոսյանին:
«Ժառանգության» առաջնորդ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին եւ ԱԺ բոլոր պատգամավորներին նամակ է ուղարկել` խնդրելով իրենց ստորագրությունը դնել եւ միանալ «երեքի» ազատ արձակման այս կոչին: