Մատչելիության հղումներ

Էդուարդ Մարգարովը 65 տարեկան է


«Արարատ - 73»-ի կենտրոնական հարձակվող, «Արարատ»֊-ի կազմում ԽՍՀՄ֊-ի չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր Էդուարդ Մարգարովն այսօր շնորհավորանքներ է ընդունում ծննդյան 65֊-րդ տարեդարձի կապակցությամբ: Ասում է, որ առաջինն իրեն շնորհավորել է կինը, ապա ընտանիքի մյուս անդամներն ու ընկերները:

Էդուարդ Մարգարովը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ առանց ֆուտբոլի պարզապես չի կարող ապրել: Ճիշտ է, ավելի քան 5 տարի է, ինչ թողել է մարզչական գործունեությունը, սակայն սիրով մարզվում է Հայաստանի ֆուտբոլի վետերանների միության մյուս անդամների հետ: Կարծում է, որ դեռ կարող է աջակցել հայկական ֆուտբոլի զարգացմանը եւ առաջարկի դեպքում մեծ սիրով կփորձի իր գիտելիքները կրկին գործի դնել:

Այսօրվա հոբելյարի թիմակից Սերգեյ Պողոսյանը նշում է, որ Մարգարովի ավանդը մեծ է եղել «Արարատ»-֊ի կայացման հարցում: «Նա յուրահատուկ տեխնիկա ուներ եւ անչափ գրագետ էր խաղում, իսկ խաղադաշտից դուրս համեստ եւ բարի մարդ է», - նշում է Սերգեյ Պողոսյանը:


Միսակ Կրկյաշարյան

(լուսանկարում. ձախից աջ` Էդուարդ Մարգարով, Լեւոն Իշտոյան, Սերգեյ Բոնդարենկո)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG