Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյան. «Սերժ Սարգսյանի օգտին քվեարկողները քվեարկելու են պատերազմի օգտին»


Ազգային ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանը գտնում է, որ նրանք, ովքեր նախագահական ընտրություններում կքվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին, քվեարկելու են պատերազմի օգտին:

«Այս պետությունը շարունակվելու դեպքում Ադրբեջանն օրեցօր ուժեղանալու է, իսկ մենք հետ ենք ընկնելու: Դա նշանակում է դրդել Ադրբեջանին պատերազմի»,֊ - ասաց ընդդիմադիր գործիչը այսօր կայացած մամլո ասուլիսում:

Պատասխանելով այն հարցին, թե ո՞վ է նախագահական ընտրություններում լինելու ընդդիմության ամենահարմար թեկնածուն, Վազգեն Մանուկյանը կարծիք հայտնեց.֊ - «Հիմիկվա դրությամբ ամենահարմարը ես կլինեի»:

Խոսելով կառավարության ձեւավորման մասին, ԱԺՄ-֊ի առաջնորդը նշեց, որ «Սերժ Սարգսյանն այժմ պաշտոններ է առաջարկում նախագահական ընտրություններում իր հաղթանակն ապահովելու համար»:

«Ինչո՞ւ է պորտֆելներ տալիս, երբ կարող էր չտալ: Հիմա պորտֆել տալու նպատակը նախագահական ընտրություններն ապահովելն է»,֊ - կարծիք հայտնեց Վազգեն Մանուկյանը:

«Եթե ինքն իր հանրապետականների 32 տոկոսին ավելացնի «Բարգավաճ»-֊ի տոկոսը, Դաշնակցության տոկոսը, ՄԱԿ-֊ի եւ մի քանի այլ կուսակցությունների տոկոսները, ֆորմալ տեսակետից եթե այս կեղծված ընտրությունների տոկոսները գումարես, կստացվի մոտ 60 տոկոս ձայն: Ինքը նույն ձեւով կանցկացնի 2008 թվականի ընտրությունները ու կասի՝ ինչ կեղծիք, այդ կուսակցությունները 2007-֊ին հենց այդքան էլ հավաքել էին: Հասկանալի է նրա խորամանկությունը եւ կուսակցությունների «նաիվությունը», որ մտնում են այս խաղի մեջ»,֊ - ասաց ԱԺՄ-֊ի առաջնորդը:

Նա զարմանք հայտնեց, թե ինչու են «մարդիկ ուզում աշխատել ժամանակավոր կառավարությունում, որը փոխվելու է նախագահական ընտրություններից հետո»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG