Մատչելիության հղումներ

Գարեգին երկրորդը շնորհավորել է Ալեքսի երկրորդին Ռուս եկեղեցու միության վերահաստատման առիթով


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը շնորհավորական գիր է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Ալեքսի երկրորդ պատրիարքին` Ռուս ուղղափառ եկեղեցու միության վերահաստատման եւ մայիսի 17-ին Մոսկվայի Ամենափրկիչ մայր տաճարում Մոսկվայի պատրիարքության եւ արտասահմանի Ռուս եկեղեցու միջեւ միավորման հռչակագրի ստորագրման առիթով:

«Այս իրադարձությունը կարեւոր նշանակություն ունի ինչպես Ռուս ուղղափառ եկեղեցու, այնպես էլ Քրիստոսի ողջ Եկեղեցու համար: Եկեղեցական այս միությունը հիրավի արտահայտությունն է մեր եղբայրական ռուս ժողովրդի միասնականության, նրա կամքի եւ ձգտումների գիտակից համախմբման՝ ի բարօրություն Ռուս ուղղափառ եկեղեցու եւ Հայրենիքի», - ասված է Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձում, որը տարածել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG