Մատչելիության հղումներ

Ռոս Վիլսոն. «ԱՄՆ-ը պաշտպանում է թուրքական բանակի գործողությունները ահաբեկիչների դեմ»


Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ռոս Վիլսոնն ասել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է թուրքական բանակի վերջին գործողությունները Քրդական բանվորական կուսակցության (PKK) ահաբեկիչների դեմ:

«Թուրքիան ահաբեկչությունից ամենաշատ տուժած երկրներից մեկն է», - երկուշաբթի օրը, ելույթ ունենալով Անկարայում անցկացված ահաբեկչության դեմ պայքարի հարցերին նվիրված սեմինարում, ասել է Վիլսոնը:

Նշելով, որ ահաբեկչական խմբերը մոտ 40 հազար թուրքերի կյանք են խլել` Վիլսոնն ասել է, թե հպարտ է, որ իր երկիրն աջակցում է Թուրքիային` հավելելով, սակայն, որ դա բավարար չէ:

Գրելով այս մասին, «Հյուրիեթ»-ն ավելացնում է, որ սեմինարին մասնակցած այլ երկրների ներկայացուցիչները ընդգծել են, որ աճող ահաբեկչության դեմ պայքարում կարեւոր է միջազգային համագործակցությունը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG