Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր հայտարարել է, թե առաջադրելու է իր թեկնածությունը հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում:
«Իմ որոշումն արդեն դրական է: Ընտրությունները ցույց տվեցին, որ մեր կուսակցությունն ունի վստահության լուրջ քվե»,֊ - լրագրողներին ասաց վարչապետը:
«Եթե կուսակցությունը այդպիսի որոշում ընդունի, ապա, անշուշտ, ես առաջադրվելու եմ»,֊ - եզրափակեց Սերժ Սարգսյանը:
Վարչապետի գլխավորած Հանրապետական կուսակցությունը մայիսի 12-֊ին կայացած խորհրդարանական ընտրություններում նվաճել է Ազգային ժողովի տեղերի առնվազն կեսը:
Ռուզան Խաչատրյան