Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ը կասկածի տակ է առնում ընտրությունների օրինականությունը


««Օրինաց երկիր» կուսակցությունը դատապարտում է 2007 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցած զանգվածային ընտրախախտումները եւ դրանց հետեւանքով ստացված արդյունքները», - ասված է կուսակցության քաղաքական խորհրդի` այսօր տարածած հայտարարությունում:

«Կուսակցությունը փաստում է, որ քվեարկության եւ ձայների հաշվառման ընթացքում տեղի են ունեցել լայնածավալ ընտրախախտուներ: Ահաբեկման դրսեւորումները, ընտրակաշառքների համատարած բաժանումը, քվեաթերթիկների լցոնումները, ձայների հաշվառման ընթացքում աղաղակող թերությունները եւ արդյունքների իրական պատկերի խեղաթյուրումները լիիրարավ հիմք են հանդիսանում կասկածի տակ առնելու ընտրությունների օրինականությունը»:

«Օրինաց երկիր»-ը հայտարարում է, որ «իշխանությունների կողմից իրականացվել են նպատակային ճնշումներ կուսակցութան նկատմամբ, ինչպես նաեւ տարաբնույթ այլ մեթոդներ կուսակցության քվեների պակասեցման համար». - «Կուսակցությունը հայտարարում է, որ սկսում է ընտրությունների արդյունքների դատական գանգատարկման գործընթաց` ընտրությունների արդյունքների վերանայման պահանջով, եւ հենց այդ հիմնավորմամբ չի ստորագրելու ընտրությունների արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արձագրությունը»:

Կուսակցության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ հետագա քայլերի մասին «Օրինաց երկիր»-ը կտեղեկացնի առաջիկայում հրավիրելիք մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախնական արդյունքներով, «Օրինաց երկիր» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 6,8 տոկոսը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG