Մատչելիության հղումներ

Ադրբեջանը խզում է կապերը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հետ


«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանն ալյեւս չի համագործակցելու Փարիզում տեղակայված «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության հետ, որը հետեւողականորեն քննադատում է պաշտոնական Բաքվին ադրբեջանցի լրագրողների իրավունքները ոտնահարելու համար:

Այդ որոշման մասին հաղորդել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:

«Այդ կազմակերպությունը հրապարակում է սուբյեկտիվ կարծիքների վրա հիմնված զեկույցներ: Խոսքի ազատության առուվով իրավիճակն Ադրբեջանում բնավ այնպիսին չէ, ինչպես ներկայացնում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը», - հայտարարել է Հասանովը:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած 2006 թվականի Մամուլի ազատության ցուցիչի, Ադրբեջանն աշխարհում գրավել է 135-րդ տեղը: Կազմակերպությունը նշել է, որ այդ երկրում մամուլի ազատությունը վտանգված է, իսկ լրագրողները պարբերաբար ենթարկվում են բիրտ հարձակումների եւ բանտարկվում են:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անվանել է Մամուլի թշնամի:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG