Մատչելիության հղումներ

Հաղթանակի օրվա կապակցությամբ Վրաստանում պատերազմի վետերանները կստանան 100-ական լարի


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու որոշմամբ, ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրվա կապակցությամբ երկրում ապրող Հայրենական պատերազմի բոլոր վետերաններին կտրվի միանվագ օգնություն` 100-ական լարի (մոտ 60-ական ԱՄՆ դոլար):

Նախագահի մամլո ծառայությունը, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հաղորդել է, որ Վրաստանում այժմ ապրում են Հայրենական մեծ պատերազմի 10 հազար 500 վետերաններ: Եվս 7 հազար 500 վետերանների այրիներ կստանան 50-ական լարի:

Մայիսի 9-ը Վրաստանում նշվում է որպես պաշտոնական տոն: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտնել է, որ մայիսի 9-ին երկրի ղեկավարները ծաղկեպսակներ կդնեն Անհայտ զինվորի հուշարձանին մայրաքաղաքի Հաղթանակի զբոսայգում: Խորհրդարանում նույն օրը կկազմակերպվի հանդիսավոր ընդունելություն պատերազմի վետերանների համար:

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են Վրաստանի մոտ 700 հազար բնակիչ, որոնցից 350 հազարը զոհվել են: 167 վրաստանցի արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: Հերոսներից վերջինը մահացել է անցած տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG