Երկուշաբթի օրը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը տարածած հաաղորդագրությամբ պարզաբանել է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բնակարաններում եւ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման գրասենյակում խուզարկություններ անցկացնելու հիմքերը:
«Ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այս տարվա ապրիլի 24-26-ին Վահան Շիրխանյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը գտնվել են Մոսկվայում եւ, համաձայնության գալով 2005 թվականից ֆինանսական զեղծարարության համար հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լեւոն Մարկոսի հետ, կասկածելի ծագում ունեցող գումար են տեղափոխել Հայաստան», - նշված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում:
Հայաստանյան իրավապահները կասկածում են, որ Լեւոն Մարկոսը Հայաստանում «նախընտրական շրջանում որոշակի նպատակներ է հետապնդում»:
ԱԱԾ-ն ֆիքսել է, որ ապրիլի 27-ին «Կոնվերսբանկ»-ի միջոցով դրածո 9 անձանց անուններով փոխանցվել է 180 հազար ԱՄՆ դոլար գումար:
Արզումանյանի բնակարանից հայտնաբերվել է 55 հազար 400 ԱՄՆ դոլար: Նախկին արտգործնախարարի խոսքերով, այդ գումարով իր կինը մտադիր էր հողամաս գնել:
«24-ին եւ 25-ին ես եղել եմ Մոսկվայում` մասնակցելու համար Բորիս Ելցինի հուղարկավորությանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արզումանյանը: - «Լեւոն Մարկոսը շատ հայտնի գործիչ է... Ես նրան այս անգամ չեմ հանդիպել»:
«Ես որեւէ ապօրինի կամ անօրինական գործունեությամբ ոչ զբաղվել եմ, ոչ զբաղվում եմ, ոչ զբաղվելու եմ... Ես ցանկացած բանի փաստաթուղթ ունեմ», - հավելեց նա:
Նա հերքեց, թե որեւէ դրամական փոխանցում է ստացել Մոսկվայից:
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բնակարանից առգավվել էր 28 հազար ԱՄՆ դոլար:
Շիրխանյանը նույնպես չհերքեց, որ եղել է Մոսկվայում եւ գումարներ ստացել է. - «Ես խնդրել եմ, ընկերներս օգնել են` աղջկաս հարսանիքը անենք եւ Շանհայան ակումբի համար շենք վարձակալենք... Գումարները փոխանցվել են աղջկաս, որը նոր է նշանվել, նրա փեսացուի, հորաքրոջս տղայի եւ հարեւանիս անուններով»:
Աստղիկ Բեդեւյան