Հայաստանի կառավարության շենքի գլխավոր մուտքի մոտ երեկ ինքնահրկիզման փորձ է կատարվել, որը կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Ինչպես նշված է ոստիկանության` այսօր տարածած հաղորդագրությունում, 43-ամյա Արմեն Գ.-ն բենզին է լցրել իր վրա եւ փորձել ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործել, սակայն փորձը կանխվել է տվյալ վայրում ծառայություն կատարող պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից:
Փաստի կապակցությամբ քննություն է վարում Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը:
Ընթացիկ տարվա ընթացքում սա կառավարության շենքի մոտ ինքնահրկիզման արդեն երկրորդ փորձն է:
Փետրվարի 27-ին կառավարության շենքից ոչ հեռու` Հանրապետության հրապարակում, ինքնահրկիզվել էր 44-ամյա Ջիվան Հակոբյանը, ով նույն օրը հիվանդանոցում մահացավ ստացած այրվածքներից: