Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագետները երեկ ՄԱԿ-ում վիճաբանության մեջ են մտել Աբխազիայի հարցով:
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը Միացյալ Նահանգներին մեղադրել է Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբայի` ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայան այցը մերժելով «լուրջ» սխալ գործելու մեջ:
Ամերիկացի պաշտոնյաները, սակայն, պնդել են, թե մուտքի արտոնագրի համար Շամբայի դիմումը չի մերժվել, այլ նա ետ է վերցրել այն մինչեւ որոշում կայացնելը:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ալեխանդրո Վոլֆը, իր հերթին, Ռուսաստանին մեղադրել է Աբխազիայի եւ Կոսովոյի միջեւ «կեղծ նմանություն» ստեղծելու փորձի մեջ:
Փոխադարձ մեղադրանքները հնչել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
Անվտանգության խորհուրդը այս շաբաթ քննարկում է Աբխազիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը վերականգնելու հարցը: