Մատչելիության հղումներ

Իրենց երեխային ի պատիվ ռոք խմբի անվանակոչած շվեդ ամուսինները դժվարությունների են հանդիպել


«Մենք ցանկանում էինք ընտանիքով հանգստի մեկնել արտասահման, սակայն երեխային մերժեցին անձնագիր տրամադրել` պնդելով, թե Մետալիկա անունը անընդունելի է», - ասել է երեխայի հայրը:

Երեխայի ծնունդից մի քանի շաբաթ անց եկեղեցում երեխային անգամ մկրտել էին որպես Մետալիկա, սակայն հետագայում Շվեդիայի հարկային ծառայությունը, որտեղ գրանցվում են երկրի բոլոր նորածինները, հրաժարվեց իր ցուցակներում ընդգրկել Մետալիկա Տոմարոյի անունը:

Շվեդական օրենքներով` իշխանությունները կարող են ծնողներից պահանջել փոխել երեխայի անունը, եթե այն դժվար է արտաբերել, կամ էլ վիրավորանք է պարունակում: Նույն պատճառաբանությամբ ժամանակին շվեդ պաշտոնյաները մերժել էին գրանցել Իկեա եւ Վերանդա անունները կրող երեխաներին: Մեկ այլ նորածնի էլ ծնողները որոշել էին Գուգլ անվանել, սակայն միայն նրան Օլիվեր Գուգլ Կայ անվանակոչելուց հետո էին կարողացել խուսափել դատական քաշքշուկից:

Մետալիկա Տոմարոյի ծնողները, ի վերջո, կարողացան հաջողության հասնել: Մարտի վերջին Գյոթեբորգ քաղաքի վճռաբեկ դատարանը որոշեց բավարարել Միխայելի եւ Կարոլինայի հայցը. ամուսնական զույգի փաստաբաններն ապացուցեցին, որ ներկայումս Շվեդիայում մի տարեց կին է ապրում, որի երկրորդ անունը Մետալիկա է:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG