Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը ցավակցական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին


Շարունակվում են ստացվել ցավակցական ուղերձներ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ: Չորեքշաբթի օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանին ցավակցական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությանփոխանցմամբ, նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրենց ցավակցական ուղերձներն են հղել նաեւ, Բրազիլիայի Ֆեդերատիվ Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, ԱՄԷ նախագահ, շեյխ Խալիֆա բեն Զայիդ ալ Նահյանը եւ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ բեն Ռաշիդ Ալ Մաքթումին, Լիբանանի նախագահ, գեներալ Էմիլ Լահուդը, Լեհաստանի Հանրապետության արտգործնախարար Աննա Ֆոտիգան, Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Փոթերինգը:

Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել նաեւ Ռումինիայի վարչապետ Կալին Պոպեսկու-Տարիչիանուն, Տաջիկստանի Հանրապետության վարչապետ Ակիլ Ակիլովը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմովը, Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության վարչական խորհրդի վարչապետ Պակ Բոն Ջուն, Բրազիլիայի Ֆեդերատիվ Հանրապետության արտաքին գործերի նախարար Սելսո Ամորիմը, Լիբանանի արտաքին գործերի նախարար Ֆաուզի Սալլուխը, Սիրիայի Արաբական Հանրապետության «Բաաս» արաբական սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Աբդուլլահ Ալահմարը, Ասիական Զարգացման Բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG