Մատչելիության հղումներ

Վյաչեսլավ Նիկոնով. «Առաջին տեղը կգրավեն հանրապետականները»


Հայաստանի խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը կգրավի Հանրապետական կուսակցությունը, կարծում է ռուսաստանցի քաղաքագետ Վյաչեսլավ Նիկոնովը:

«Ռոսիյսկայա գազետա» թերթում նա այսօր փաստում է, որ հանրապետականները «հարցումից հարցում ավելացնում են իրենց ընտրազանգվածը»:

«Բարգավաճ Հայաստան»-ը մի փոքր դանդաղեցրել է իր աճը: Բայց բոլոր դեպքերում ակնհայտ է, որ այդ երկու կուսակցությունները մեծամասնություն կկազմեն խորհրդարանում: Քանզի երկու կուսակցություններն էլ փոխգործակցում են իշխանության հետ, Ռոբերտ Քոչարյանը եւ նրա թիմը խորհրդարանական մեծամասնություն կունենան», - գտնում է քաղաքագետը:

«Որոշակի հավանականությամբ կարելի է ասել, որ խորհրդարան կմտնեն «Ազգային միաբանություն»-ը եւ Ստեփան Դեմիրճյանի Հայաստանի ժողովրդական կուսակցությունը: Իրենց ավանդական ընտրազանգվածն ունեն դաշնակցականները: Իսկ «0րինաց երկիր»-ի եւ անձամբ Արթուր Բաղդասարյանի ապագան կախված կլինի այն բանից, թե նրանց մեջ որքան «կներդնի» Արեւմուտքը», - եզրակացնում է Նիկոնովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG