Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ նախագահ Վլադիմիր Պուտինը խորը ցավակցություն է հայտնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հանրապետության ողջ ղեկավարությանը, վարչապետի մերձավորներին եւ ազգականներին:
DPA գերմանական գործակալությունը փաստում է, որ «Մարգարյանը հաշտեցնող դեր էր կատարում կառավարության եւ ընդդիմության միջեւ»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ վարչապետը, որը կարող էր տեղափոխվել կառավարական առանձնատուն, շարունակում էր ապրել Ավանի իր տանը:
«Նա հաճույքով շփվում էր հարեւանների հետ, նարդի էր խաղում շենքի բակում», - հաղորդում է գործակալությունը:
«Հայաստանի քաղաքական առաջնահերթությունները որոշվում են նախագահի կողմից: Այնպես որ վարչապետի հարկադիր փոփոխությունը չի ազդի Հայաստանի որդեգրած ուղու վրա», - կարծիք է հայտնել Ռուսաստանի Պետդումայի անդամ Սերգեյ Անտյուֆեեւը: