Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Բիլդ» թերթին տված հարցազրույցում հանդես է եկել Եվրամիությունում համաեվրոպական բանակ ստեղծելու օգտին:
«Մենք պետք է մոտենանք համատեղ եվրոպական բանակի ստեղծմանը», - ասել է կանցլերը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, Մերկելը արտահայտվել է Եվրահանձնաժողովի լիազորությունների ավելի հստակ սահմանման օգտին, որի արդյունքում, նրա կարծիքով, Եվրամիության գործադիր մարմինը ավելի գործունակ կդառնա:
Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը բացառել է «Եվրոպայի դաշնային պետության» ձեւավորումը` վստահեցնելով. - «Եվրոպական դաշնային պետություն չի լինելու նույնիսկ 50 տարի անց, մենք կպահպանենք ազգային պետությունների բազմազանությունը»:
Եվրամիությունում նախագահող երկրի ղեկավարը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ այս շաբաթավերջին Բեռլինում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում, որը նվիրված է միությանը հիմք դրած` Հռոմի պայմանագրերի ստորագրման 50-ամյակին: