Աշխարհի խոշորագույն ուղեւորատար A380 երկու օդանավերը առաջին միջմայրցամաքային թռիչքներն են սկսել` եվրոպական քաղաքներից մեկնելով ԱՄՆ:
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, առաջին օդանավը առանց ուղեւորների վաղ առավոտյան ֆրանսիական Թուլուզ քաղաքի օդանավակայանից մեկնել է Լոս Անջելես, որտեղ պետք է մի շարք մանեւրներ կատարի` ստուգելու «օդանավակայանային համատեղելիությունը»:
Երրորդ օդանավը` շուրջ 500 ուղեւորներով, որոնք հիմնականում Airbus-ի եւ Lufthansa-ի աշխատակիցներ են, առավոտյան գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքից թռել է դեպի Նյու Յորք: Նյու Յորքից օդանավը ուղեւորվելու է Չիկագո, ապա վերադառնալու է Նյու Յորք, իսկ այնտեղից էլ ուրբաթ օրը թռչելու է Ֆրանկֆուրտ:
Airbus-ի ներկայացուցիչների վկայությամբ, փորձարկումներից հետո մի քանի ամսվա ընթացքում նախատեսվում է շահագործման հանձնել օդանավը:
A380 երկտախտակամած օդանավը, որը թռիչքների համար պիտանիության արտոնագիր է ստացել 2006 թվականի դեկտեմբերի 12-ին, կարող է փոխադրել 555-ից մինչեւ 845 ուղեւոր: