Մատչելիության հղումներ

Քոչարյանն ընդունել է ՀԲ-ի տարածաշրջանային տնօրենին եւ երեւանյան գրասենյակի նոր տնօրենին


Ուրբաթ օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) տարածաշրջանային տնօրեն Դոննա Դաուսեթ-Կոիրոլոյին եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Արիստոմենե Վարուդակիսին:

Նախագահի մամլո գրասենյանի փոխանցմամբ, կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկկողմ փոխգործակցության բարձր մակարդակը, ծավալն ու արդյունավետությունը:

Զրույցի ընթացքում Քոչարյանը ընդգծել է, որ այն հաջողությունները, որ Հայաստանն այսօր արձանագրում է տնտեսության մեջ, մեծապես պայմանավորված են նաեւ Բանկի հետ արդյունավետ գործակցությամբ:

Հայաստանի նախագահին ներկայացնելով Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին, Դոննա Դաուսեթ-Կոիրոլոն հավաստիացրել է, որ նա կշարունակի արդեն իսկ ձեռք բերված դրական համագործակցության ուղին եւ կաջակցի տնտեսական բարեփոխումների գործընթացին:

Զրուցակիցները, ըստ տարածված հաղորդագրության, մտքեր են փոխանակել նաեւ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի, առանձին ոլորտներում ընթացող բարեփոխումների վերաբերյալ. - «Նախագահն ասել է, որ երկրի համար գերակայություն են մնում սոցիալական խնդիրները եւ առաջարկել է առավել մեծ ուշադրություն դարձնել այդ ոլորտի ծրագրերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG