Ապրիլին սպասվում է ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգի եւ նրա տեղակալ, բրիգադի գեներալ Պատրիկ Օ’Ռեյլիի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան եւ Ադրբեջան:
Ինչպես իր «լավատեղյակ աղբյուրները» վկայակոչելով հաղորդում է ադրբեջանական day.az էլեկտրոնային պարբերականը, ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում լինելու են նաեւ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձելու է Վրաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության աջակցությունը ստանալ Կովկասում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման հարցում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում, սակայն, տեղեկատվությունը չեն հաստատել, իսկ Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատանը ասել են, թե «ճշգրիտ» տեղեկություններ չունեն Պենտագոնի պատվիրակության այցի վերաբերյալ:
Մարտի սկզբին գեներալ Օբերինգը հայտարարել էր Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգ եւ դրա շրջանակներում Հարավային Կովկասի երկրներից մեկում հակահրթիռային ռադար տեղակայելու՝ ԱՄՆ-ի մտադրության մասին:
Չնայած ամերիկյան կողմի հավաստիացումներին, որ նոր համակարգը ուղղված չի լինելու Ռուսաստանի դեմ, Միացյալ Նահանգների նոր ծրագրերը հարուցել են պաշտոնական Մոսկվայի բուռն հակազդեցությունը: