Մատչելիության հղումներ

Հանրային եւ «Արմենիա» հեռուստաընկերությունները կներկայացնեն անակնկալ զուգերգեր


Օրինակ, Ալլա Լեւոնյանը կերգի սպորտսմեն Օքսեն Միրզոյանի հետ, Աիդա Սարգսյանը` գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանի հետ, Նունե Եսայանը` Ավիկ Խալաթյանի հետ, Միստր Իքսը` դերասանուհի Լալա Մնացականյանի հետ եւ Արսեն Սաֆարյանը՝ պարուհի Սոֆի Դեւոյանի հետ:

Գրեթե նույնատիպ երաժշտական հաղորդաշար պատրաստվում է հեռարձակել «Արմենիա» հեռուստաընկերությունը` «Սուպեր Դուետ» անվանմամբ:

Հարցին, թե պատահականությո՞ւն է արդյոք, որ երկու հաղորդաշարերն գրեթե նույն ժամանակահատվածում են մեկնարկվելու, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքան Հարությունյանը պատասխանեց, թե անսովոր ու պատահական ոչինչ չկա. Հանրային հեռուստաընկերությունն այս առումով մեղմ ասած էտալոն է հանդիսանում մյուս հեռուստաընկերությունների համար. - «Նորմալ է: Բոլորը պետք է ձգտեն նմանվել առաջին ալիքին»:

Հակադարձելով Ալեքսան Հարությունյանին՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Սուպեր Դուետ» երաժշտական հաղորդաշարի համահեղինակ Արմեն Պետրոսյանը «Մաքս Լիբերթի»-ին ասաց, որ իրենք նպատակ չեն ունեցալ նմանվել Հ1-ին` պարզապես հաղորդաշարարի հեռարձակումը ժամանակային առումով համընկել է:

«Իրականում ծրագրերը շատ տարբեր են սյուժետային առումով», - հավելեց Պետրոսյանը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG