Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների պաշտոնական գրանցման գործընթացի ավարտից մոտ երեք շաբաթ առաջ արդեն ընտրապայքարում անակնկալներ են արձանագրվում:
Ինչպես եւ կանխատեսում էին տեղացի դիտորդները, հիմնական պայքարն ընթանում է իշխող «Ժողովրդական շարժում միավորում» կուսակցության թեկնածու Նիկոլա Սարկոզիի ու սոցիալիստների թեկնածու Սեգոլեն Ռուայալի միջեւ: Ռուայալի նախընտրական շտաբի թույլ տված մի շարք սխալները, սակայն, Սարկոզիին հնարավորություն տվեցին դառնալու ընտրապայքարի միանձնյա առաջատարը:
Եթե երկու ամիս առաջ անցկացված հարցումները վկայում էին, որ երկրորդ փուլ անցնելու դեպքում Սարկոզին ու Ռուայալը հաղթանակի հավասար հնարավորություններ ունեն, ապա փետրվարի սկզբին սոցիալիստների թեկնածուն սկսեց զիջել դիրքերը:
Դրան նպաստեց նաեւ գլխավոր անակնկալը, որ մատուցեց նախընտրական պայքարի ետնապահ համարվող Ֆրանսուա Բայրուն: Իրեն կենտրոնամետ հռչակած այս գործիչը անցած շաբաթ հրապարակեց իր նախընտրական ծրագիրը, որը անպասելիորեն մեծ արձագանք գտավ ֆրանսիացի ընտրողների շրջանում: Բայրուի նախընտրական ծրագիրը կարելի է բնութագրել որպես սոցիալիստական ու աջ ազատական գաղափարների յուրատեսակ խառնուրդ` շրջակա միջավայրի պաշտպանություն, նոր աշխատատեղեր, մանր ու միջին բիզնեսին պետության աջակցություն:
«Բայրուն փորձում է խարխլել ֆրանսիական քաղաքական դաշտի ավանդական բաժանումը աջերի ու ձախերի», - հայտարարեց սոցիալիստ թեկնածուն:
Նիկոլա Սարկոզին էլ հայտարարեց, թե «Բայրուի առաջարկները, մասնավորապես, կոալիցիոն կառավարությունների ձեւավորման հնարավորություն ստեղծելու մասին նրա կոչերը կարող են հանգեցնել իսկական քաոսի»:
Այս բանավեճը, սակայն, նպաստեց Բայրուի հեղինակության աճին: Հանրային կարծիքի վերջին հարցումները վկայում են, որ նրան այսօր պաշտպանում է ընտրողների 17 տոկոսը, այն դեպքում, երբ Սարկոզիին ու Ռուայալին պատրաստվում է ձայն տալ ընտրողների 28-ական տոկոսը:
Մեկ այլ հարցման համաձայն, եթե Բայրուն կարողանա անցնել ընտրությունների երկրորդ փուլ, ապա նրա՝ նախագահ դառնալու հավանականությունը կտրուկ կաճի, եւ նա ավելի շատ ձայն կստանա, քան առաջատար թեկնածուներից որեւէ մեկը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկու փուլերը նշանակված են ապրիլի 22-ին եւ մայիսի 6-ին: Թեկնածուների գրանցումը ավարտվում է մարտի 16-ին:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա