Մատչելիության հղումներ

Եվրամիությունը շուրջ 120 մլն եվրո է հատկացնում Վրաստանին


Ինչպես այսօր հայտարարել է Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացիայի հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն, Եվրամիությունը Վրաստանին հատկացրել է շուրջ 120 մլն եվրո` «Նոր հարեւանության» ծրագրերի շրջանակներում:

Շրջանակային պայմանագրի ստորագրումից հետո Վրաստանում եւ Հայաստանում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պեր Էկլունդը հայտարարել է, թե «Վրաստանի եւ Եվրամիության փոխհարաբերությունները մտնում են նոր փուլ»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, Եվրամիություն - Հայաստան Անհատական գործողությունների ծրագիրը ստորագրվել է 2006 թվականի նոյեմբերին: Ընթացիկ տարի, ըստ այդմ, Հայաստանին կհատկացվի 21 մլն եվրո, իսկ չորս տարվա կտրվածքով` շուրջ 100 մլն եվրո:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG