Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները միջոցառումներ են ծրագրում «Խոջալուի օրվա» կապակցությամբ


Ադրբեջանական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ եվրոպական մի շարք երկրներում, Հյուսիսային Ամերիկայում եւ նույնիսկ Ճապոնիայում ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներն առաջիկա օրերին կազմակերպելու են «Խոջալուի իրադարձությունների 15-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ»:

Ադրբեջանցիները Խոջալուի իրադարձություններն անվանում են «ցեղասպանություն»:

Ինչպե՞ս են հայկական կառույցներն արձագանքում ադրբեջանցիների ծրագրած գործողություններին:

«Հայկական կազմակերպությունները բնավ չունեն ինչ-որ պատասխան ակցիաներ անցկացնելու կարիք: Խոջալուի պարագայում «ցեղասպանություն» բառն օգտագործելը միայն վարկաբեկում է այն գործածողներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Հիլդա Չոբոյանը: - «Խոջալուի դեպքերի մասին վկայող այն օրերի մամուլում հստակ նշված է, որ պատասխանատու է ադրբեջանական կողմը, որը շրջապատել էր Խոջալուն եւ բնակիչներին զրկել էր պատերազմական գործողությունների շրջանից հեռանալու հնարավորությունից»:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, փետրվարի 25-ին բողոքի ակցիա է նախատեսված նաեւ Պրահայի կենտրոնում՝ Վացլավի հրապարակում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG