Մատչելիության հղումներ

Վարդան Մալխասյանը կարող է առաջադրվել պատգամավորության թեկնածու


«Հայ կամավորականների համախմբում» շարժման նախաձեռնողներից Վարդան Մալխասյանը կարող է պատգամավորության թեկնածու առաջադրվել մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում:

Ինչպես հայտնել է Մալխասյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, իր պաշտպանյալը, արձագանքելով Մտավորականների Ֆորումի Ավագանու առաջարկությանը, տվել է իր նախնական համաձայնությունը առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, ինչպես նաեւ համամասնականով` «եթե իր թեկնածությունը պաշտպանվի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի կողմից»:

Փաստաբանը նաեւ հույս է հայտնել, որ առաջիկա օրերին վերաքննիչ դատարանը կվերացնի առաջին ատյանի դատարանի «անհիմն որոշումը Մալխասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց եւս երկու ամսով երկարաձգելու մասին» եւ հնարավորություն կտա, որպեսզի Վարդան Մալխասյանը լիարժեք մասնակցի ընտրություններին:

«Հայ կամավորականների համախմբում» շարժման ղեկավար անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը ձերբակալվել են անցած դեկտեմբերի 10-ին` Սահմանադրական կարգը բռնության փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG