Մատչելիության հղումներ

Վրաստանի եւ Թուրքիայի ներքին գործերի նախարարները համաձայնագիր են ստորագրել


Այսօր Թբիլիսիում Թուրքիայի եւ Վրաստանի ներքին գործերի նախարարներ Աբդուլքադիր Աքսուն եւ Վանո Մերաբիշվիլին ստորագրել են Բաթումի օդանավակայանի անվտանգության ապահովման մասին համաձայնագիրը:

Ադրբեջանական day.az լրատվական գործակալության փոխանցմամբ, Թբիլիսին եւ Անկարան անցյալ տարի պայմանավորվել են համատեղ շահագործել Բաթումի օդանավակայանը: Դրա վերանորոգմամբ այժմ զբաղվում է TAV թուրքական ընկերությունը:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Աքսուն այսօր Թբիլիսիում հանդիպել է նաեւ վարչապետ Զուրաբ Նողաիդելիին եւ քաղաքապետ Գիգի Ուգուլավային:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG