Մատչելիության հղումներ

Իրանում ավտոբուսի ռմբահարման հետեւանքով առնվազն 11 մարդ է զոհվել


Իրանի հարավարեւելյան Զահեդան քաղաքում ավտոբուսի ռմբահարման հետեւանքով առնվազն 11 մարդ է զոհվել, մոտ 30 հոգի վիրավորվել է:

Որեւէ խմբավորում հարձակման համար պատասխանատվություն չի ստանձնել: Զահեդանի անվտանգության մարմինների բարձրաստիճան պաշտոնյա Մաջիդ Ռազավին հայտնել է, որ ռմբահարմանը առնչություն ունենալու մեջ կասկածվող մի անձ ձերբակալվել է:

IRNA պետական գործակալության վկայությամբ, ռմբահարման ենթարկված ավտոբուսը պատկանել է «Իրանի հեղափոխության պահապաններ» զինվորական կորպուսին: Ենթադրվում է, որ ռումբը տեղադրված է եղել ավտոբուսի կողքով ընթացող ավտոմեքենայում:

Զահեդանը Պակիստանին եւ Աֆղանստանին սահմանակից Սիստան եւ Բելուջիստան նահանգի մայրաքաղաքն է:

Տարածաշրջանը թմրամիջոցների ապօրինի տարանցման գլխավոր ուղիներից է, եւ այնտեղ հաճախակի են բախումները ոստիկանության եւ թմրամիջոցների մաքսանենգների միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG