Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին մեկնում է Թուրքմենստան


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր մեկնում է Թուրքմենստան, որտեղ վաղը մասնակցելու է նորընտիր նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի պաշտոնակալության արարողությանը:

«Կովկասպրես»֊-ի վկայությամբ՝ նախագահին ուղեկցելու են կառավարության որոշ անդամներ:

Միջազգային կազմակերպությունները խստորեն քննադատել են կիրակի օրը Թուրքմենստանում կայացած նախագահական ընտրությունները:

Հայաստանյան պատվիրակությունը Թուրքմենստանի նախագահի պաշտոնակալության արարողության ժամանակ գլխավորելու է Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը, իսկ Ադրբեջանը կներկայացնի վարչապետ Արթուր Ռասիզադեի գլխավորած պատվիրակությունը:

Մոսկվայից այսօր Աշխաբադ է ժամանելու վարչապետ Միխայիլ Ֆրադկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG