Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը մեկնում է Մյունխեն


Այս գիշեր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնում է Մյունխեն, որտեղ մասնակցելու է համաշխարհային անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա միջազգային համաժողովին: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:

Համաժողովի մասնակիցների թվում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-֊ի պաշտպանության նորանշանակ նախարար Ռոբերտ Գեյթսը եւ Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանագնաց Ալի Լարիջանին:

Մյունխենում Հայաստանի արտգործնախարարը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում` իր վրացի պաշտոնակցի հետ:

Կիրակի օրը Վարդան Օսկանյանը կմեկնի Քյոլն, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG