Մատչելիության հղումներ

Առանց փողկապի՝ մուտքն արգելված է


Առաջիկա թատերաշրջանի ընթացքում տոմսերի հակառակ կողմում իտալերեն եւ անգլերեն լեզուներով կտպագրվեն նաեւ ներկայացման ընթացքում ճիշտ վարվելաձեւի կանոններ:

La Scala-ի տնօրեն Ստեֆան Լիսների որոշմանը համամիտ է կոմպոզիտոր Ֆաբիո Վակին: «Այսօրվա հանդիսատեսն անքաղաքավարի է. ներկայացման է գալիս ամենօրյա ջինսերով ու շապիկներով, բջջայինի անդադար հեռախոսազանգեր ու անտեղի ծափահարություններ են հնչում սիմֆոնիաների կատարման ընթացքում: Սա հարգանքի բացակայության նշան է», - համոզված է իտալացի կոմպոզիտորը:

Իտալական Լa Repubblica թերթի փոխանցմամբ՝ տնօրինությունը թատրոնից ոչ մեկին չի վտարի, բայց կստիպի ենթարկվել թատերական կանոններին եւ համապատասխան հագուստով ներկայանալ ներկայացումներին:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG