Թուրք դատախազներն այսօր 5 մարդու մեղադրանք են ներկայացրել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով: Այդ մասին հայտնել է դատախազ Այքութ Չենգիզ Էնգինը:
«Oգուն Սամասթը մեղադրվում է զինված խմբավորման մասնակցության եւ սպանության մեջ», - ասել է դատախազը:
Չորս այլ անձինք, որոնցից մեկը խոստովանել է, որ Սամասթին դրդել է սպանության, մեղադրվում են զինված խմբավորման մասնակցության եւ Դինքի սպանությանն առնչվելու մեջ:
«Դատախազությունն, այնուամենայնիվ, շարունակելու է քննությունը՝ պարզելու այլ անօրինական կազմակերպությունների կապը Դինքի սպանության հետ», - ասել է Էնգինը: