Մատչելիության հղումներ

Մոսկվայում սպանվել է 16-ամյա հայ երիտասարդ


Ինչպես հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել «Ազատություն» ռադիոկայանին, անցած շաբաթավերջին` ուրբաթ օրը, Ռուսաստանի մայրաքաղաքի արեւմտյան շրջաններից մեկում հայտնաբերվել է 16-ամյա հայազգի Արթուր Մարտիրոսյանի դիակը:

Ռուսաստանի գլխավոր դատախազությունում դեռ չեն ճշտել սպանված երիտասարդի քաղաքացիությունը: Ճշտված չէ նաեւ սպանության դրդապատճառը, թեեւ չի բացառում, որ դա ազգային հողի վրա կատարված սպանություն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG