Մատչելիության հղումներ

Ադրբեջանը գնո՞ւմ է դեպի ՆԱՏՕ


Հունվարի 1-֊ից Ադրբեջանի զինված ուժերի էլիտար զորամիավորումը՝ Բաքվի կորպուսը անցել է ՆԱՏՕ֊-ի ստանդարտներին: Այդ մասին հայտնել է Մոսկվայում լույս տեսնող «Վերսիա» պարբերականը:

Բաքվի կորպուսում, որտեղ ծառայում է Ադրբեջանի բանակայինների 20 տոկոսը, այսուհետ գործելու են ՆԱՏՕ֊-ի զորքերում ընդունված կանոնները, հրահանգները եւ ժամանակացույցը, որոնք Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ստացել է Բրյուսելից:

Բացի այդ, ըստ պարբերականի, Բաքվի կորպուսում սկսվել է հին տեխնիկայի փոխարինումը նորով, որը համապատասխանում է ՆԱՏՕ-֊ի չափանիշներին: Այն ձեռք է բերվել Ուկրաինայում:

«Ադրբեջանը մտադիր է մինչեւ 2008 թվականը բանակը լիովին փոխադրել ՆԱՏՕ-֊ի ստանդարտներին», - եզրակացնում է պարբերականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG