Մատչելիության հղումներ

Թուրք լրագրողը անմեղ է ճանաչվել


Ստամբուլի դատարանն այսօր անմեղ է ճանաչել թուրք լրագրող Իփեք Չալիսլարին, որը մեղադրվում էր ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքին վիրավորելու մեջ:

Աթաթուրքի կնոջ մասին գրքում վետերան լրագրողը մեջբերել է մի ականատեսի խոսքերը, թե Աթաթուրքը, տեղեկանալով, որ իր քաղաքական ընդդիմախոսներից մեկը իր դեմ զինված հարձակում է նախապատրաստում, չադրայով է դուրս եկել նախագահական պալատից` ներկայանալով որպես կին:

Քրեական գործը հարուցվել էր գրքի ընթերցողներից մեկի հայցի հիման վրա: Ինչպես վկայում է «Ֆրանսպրես»-֊ը, Հուսեյն Փեքինը գրել էր. - «Մեծագույն վիրավորանք է հայտարարելը, թե Մուսթաֆա Քեմալը, որի արիությունը որեւէ մեկը կասկածի տակ չի դնում, կարող էր նման արարք գործել»:

Դատարանը, սակայն, գտել է, որ գրքում նկարագրված դրվագը վիրավորանք չի պարունակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG