Երեկ Գյումրիում բացվել է հայ֊-թուրքական լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում է Երեւանը եւ Ստամբուլը պատկերող 130 լուսանկար:
«Թուրք լուսանկարիչները անցած տարի եկել էին Երեւան եւ լուսանկարել այստեղ, իսկ նրանց հայ գործընկերները աշխատել են Ստամբուլում»,֊ - այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Պատկերֆոտո» գործակալության տնօրեն Ռուբեն Մանգասարյանը:
Նրա վկայությամբ՝ 5 հայ եւ 5 թուրք լուսանկարիչների նույն գործերը, որոնք մոտ մեկ ամիս առաջ ներկայացվել էին երեւանցիներին, այս օրերին ցուցադրվում են նաեւ Ստամբուլում:
Հայ֊-թուրքական ցուցադրությունը հաջորդ տարի կկարողանան տեսնել նաեւ Անկարայի, Դիարբեքիրի եւ Կարսի բնակիչները: