Ամերիկացի հայամետ սենատորներ Հարի Ռեյդը եւ Միթչ ՄըքՔոնելը անցած շաբաթավերջին ընտրվել են, համապատասխանաբար, Սենատում դեմոկրատների եւ հանրապետականների առաջնորդներ:
Ինչպես հաղորդում են Ամերիկայի հայկական համագումարից, սենատոր Ռեյդը համահեղինակն է Սենատին ներկայացված թիվ 320 բանաձեւի նախագծի, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Նա նաեւ կոչ է արել նախագահ Բուշին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Միթչ ՄըքՔոնելը նույնպես հայտնի է հայանպաստ գործունեությամբ, մասնավորապես, հանդես է եկել «Ազատության աջակցության ակտի» թիվ 907 ուղղման պահպանման, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ամերիկյան օգնության մեծացման օգտին:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կնախագահի դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, որը թիվ 320 օրինագծի աջակիցներից է: