Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 15-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի, Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերայթի հետ:

Ռոբերտ Քոչարյան կմասնակցի Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի բացման պաշտոնական արարողությունը:

Ծրագրված է նաեւ Հայաստանի նախագահի ելույթը Գերմանիայի ամենամեծ եւ ազդեցիկ Բերտելսման քաղաքական հիմնադրամում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG