Մատչելիության հղումներ

Շոտլանդացիների մեծ մասը լիակատար անկախության կողմնակից է


Շոտլանդացիների մեծ մասը ցանկանում է անջատում Մեծ Բրիտանիայից եւ լիակատար անկախություն: Նման արդյունք է տվել Շոտլանդիայում անցկացված վերջին հարցումը:

ICM կենտրոնի հարցախույզը ցույց է տվել, որ շոտլանդացիների 51 տոկոսը անկախ պետության կողմնակից է: Դրան դեմ է 39 տոկոսը:

Հարցումը նաեւ բացահայտել է, որ Շոտլանդական ազգային կուսակցության վարկանիշը 2 տոկոսով գերազանցում է լեյբորիստների վարկանիշը: Եվ եթե մայիսին կայանալիք ընտրություններում ազգայնականները հաղթեն ու կարողանան իշխող կոալիցիա ձեւավորել, նրանց կհաջողվի խորհրդարանում անցկացնել անկախության հանրաքվե կազմակերպելու որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG