Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ «հայ֊-թուրքական սահմանը մեծ հաշվով բաց է»:
Գյուլն ասել է, որ Թուրքիայում ներկայումս ապրում եւ աշխատում է 70 հազար հայաստանցի, որոնք իրենց վաստակածն ուղարկում են Հայաստան:
«Բացի այդ, գործում է օդային հաղորդակցությունը»,֊ - ավելացրել է արտգործնախարարը:
«Սա քաղաքական հարց է, որը մեծավ մասամբ կախված է Հայաստանի կառավարությունից»,֊ - կարծիք է հայտնել Աբդուլա Գյուլը:
Խոսելով Հայոց ցեղասպանության հետ կապված փաստերն ուսումնասիրելու համար համատեղ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ վարչապետ Ռեջեփ Էրդողանի առաջարկի մասին` Թուրքիայի արտգործնախարարը նշել է.֊ - «Մեր վարչապետը դիմել է Հայաստանի նախագահին, սակայն, ցավոք, դրական պատասխան չի ստացել»:
«Բայց հուսով եմ, որ ձեր ղեկավարությունը կրկին կմտածի այդ մասին, եւ մենք հարցերը կլուծենք բարի կամեցողությամբ»,֊ - եզրափակել է Աբդուլա Գյուլը:
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս փաստել է, որ Հայաստանը պատասխանել է Էրդողանի առաջարկին եւ փաստորեն «չի ստացել պատասխանի պատասխանը»:
Աբդուլա Գյուլը Մոսկվայում մասնակցում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա հավաքին:
Ազա Բաբայան, Մոսկվա