Մատչելիության հղումներ

Ալիեւն այցելեց Ադրբեջանի ռուսական գյուղը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր այցելեց Կեդաբեկի շրջանի Սլավյանկա ռուսական գյուղը:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ի վկայությամբ՝ Սլավյանկա գյուղը գոյություն ունի արդեն 150 տարի, սակայն այժմ այնտեղ մնացել է ընդամենը 50 բնակիչ:

«Շատերն են գնացել, բայց ոչ այն պատճառով, որ մեզ նեղում են: Սա մեր հայրենիքն է, սակայն շատերի երեխաները մեկնել են Ռուսաստան, եւ ծնողները որոշել են հետեւել նրանց օրինակին»,֊ - ասել է գյուղի բնակիչ Գալինա Ալեքսեեւան:

Նախագահ Ալիեւը, որը երկրորդ օրն է, ինչ ուղեւորություն է կատարում երկրի արեւմտյան շրջաններով, հորդորել է Սլավյանկայի բնակիչներին չլքել գյուղը: Նա խոստացել է տեխնիկա եւ պարարտանյութ տրամադրել գյուղացիներին:

Ադրբեջանում բնակվում է 170 հազար ռուս: Դա ամենամեծ ռուս համայնքն է Հարավային Կովկասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG