«Անշուշտ, այդ օրինագիծը հակասում է եվրոպական չափանիշներին ու խոսքի ազատության սկզբունքներին, բայց, միեւնույն ժամանակ, Անկարան եւս պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի Թուրքիայում դատարանի առջեւ չկանգնեն նրանք, ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանությունը», - հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը՝ թուրքական NTV հեռուստաալիքի եթերում անդրադառնալով Ֆրանսիայի Ազգային ժողովում վերջերս ընդունված օրինագծին, որը պատիժ է սահմանում Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար:
Երեկ Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլի հետ բանակցություններից հետո Ռենե վան դեր Լինդենը հայտարարել է, որ Եվրամիությունն ու Թուրքիան պետք է փորձեն հաղթահարել տարաձայնությունները, եւ նշել է, որ Եվրամիության հետ Թուրքիայի բանակցությունների ձախողումը կողմերից եւ ոչ մեկին ձեռնտու չէ:
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան կբարելավի հարաբերությունները Կիպրոսի հետ ու կվերացնի խոսքի ազատության սահմանափակումները:
Հեղինե Բունիաթյան, Պրահա