Մատչելիության հղումներ

Ընդհարումներ հայերի եւ ռուսների միջեւ Տյումենի մարզում


Տյումենի մարզի ներքին գործերի վարչությունը հաղորդել է, որ հոկտեմբերի 7-8-ին Բոգանդինսկի ավանում կենցաղային բնույթի երկու ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի եւ ռուսների միջեւ: Մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Քրեական գործ է հարուցվել «խուլիգանություն» հոդվածով:

«Նովիե իզվեստիա» թերթն այսօր գրում է, որ ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ հայաստանցի մի երիտասարդ վիճել է տեղացիներից մեկի հետ՝ աղջկա պատճառով:

Երկու կողմերը հավաքել են իրենց ընկերներին եւ ծանոթներին, ինչից հետո կռիվն ավելի մեծ ծավալ է ստացել: Որոշ տվյալներով, զանգվածային բախումներին մասնակցել է շուրջ 200 մարդ:

Տեղի իշխանությունները պնդում են, որ այժմ ամեն ինչ հանդարտվել է: 20 մարդ ձերբակալվել է:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG