Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի գործարարները գոհ չեն խորհրդարանի ընդունած օրինագծից


Ֆրանսիայի գործատուների ֆեդերացիայի ղեկավար Լորենս Փարիզոն այսօր հայտարարել է, որ ֆրանսիացի օրենսդիրները անպատասխանատվություն են ցուցաբերել` ընդունելով Հայոց ցեղասպանության համար պատիժ սահմանող օրինագիծը:

«Որեւէ մեկը չի կարող նման բան անել՝ առանց մտածելու հետեւանքների մասին»,֊ - ասել է MEDEF կազմակերպության ղեկավարը:

«Գործարարները չէ, որ պետք է զբաղվեն պատմությունը գրելով, բայց ոչ էլ պատգամավորները պետք է դրանով զբաղվեն»,֊ - կարծիք է հայտնել Լորենս Փարիզոն:

Նա հայտնել է, որ այսօր ավելի ուշ Բրյուսելում մտադիր է ստեղծված իրադրությունը քննարկել Թուրքիայի գործատուների ֆեդերացիայի նախագահ Օմեր Սաբանչիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG