Մատչելիության հղումներ

Ալիեւը պաշտոնական այցով մեկնում է Բելառուս


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Բելառուս:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականը, Ադրբեջանի նախագահը հանդիպումներ կունենա Բելառուսի ղեկավարության հետ, որոնց ընթացքում
քննարկվելու են երկու պետությունների միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների հեռանկարները:

Երկու կողմերի միջեւ նախատեսվում է մեկ տասնյակ փաստաթղթերի ստորագրում, որոնց թվում գլխավորը կլինի բարեկամության եւ համագործակցության մասին բազային համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG