Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր մեկնում է Նյու Յորք, որտեղ թուրքական միությունների հետ հանդիպմամբ կսկսի իր պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ:
Երկուշաբթի օրը Թուրքիայի վարչապետին Սպիտակ տանը կընդունի ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը:
Նախատեսվում է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններից բացի, երկու պետությունների ղեկավարների քննարկման առարկա կլինեն ահաբեկչության դեմ պայքարին, մասնավորապես, Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի բանվորական կուսակցության գործունեությանը առնչվող հարցեր, ինչպես նաեւ Կիպրոսի, Միջին Արեւելքի խնդիրները:
Թուրքական «Չիհան» լրատվական գործակալության փոխանցմամբ, կիրակի օրը նախատեսված է Թուրքիայի վարչապետի ելույթը Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանում՝ «Թուրքիայի ուղերձը հանուն գլոբալ խաղաղության եւ արդարության» խորագրով:
Նա նաեւ հարցազրույցներ կտա «Վաշինգտոն Փոսթ» թերթին եւ FOX-TV հեռուստատեսությանը: